Posted in Մայրենի 2017, Դպիր ֆլեշմոբ, Uncategorized

Դպիր ֆլեշմոբ (փուլ երկրորդ)

 

Պաուլո Կոելիո

Բաց եղիր սիրո առաջ

Բանանների իմաստը

Մի ճանապարհորդ որոշեց մի քանի շաբաթ անցկացնել նեապոլյան մենաստանում: Մի օր` կեսօրին, մտավ մենաստանի բազմաթիվ տաճարներից մեկը և տեսավ խորանում նստած ժպտացող հոգևորականին: -Ինչո՞ւ ես ժպտում,-հարցրեց նա: -Որովհետև հասկացել եմ բանանների խորհուրդը,- ասաց հոգևորականը և պարկից հանեց մի հոտած բանան.- սա կյանքն է, որն անցել է անիմաստ և ոչ մի բանի պետք չի եղել, իսկ հիմա արդեն շատ ուշ է: Հետո պարկից հանեց մի ուրիշ բանան, որը դեռևս կանաչ էր, ցույց տվեց մարդուն և հետ դրեց պարկի մեջ: -Սա կյանքն է, որը դեռ չի սկսել իր ուղին և հարմար պահի է սպասում,- ասաց նա: Վեջապես հանեց մի հասած բանան, կիսեց այն ճանապարհորդի հետ և ասաց. – Սա էլ իրական պահն է, սովորիր, թե ինչպես ապրես առանց վախենալու:

Ընկնելու պատճառները

Աֆրիկյան շամանը աշակերտի հետ գնում էր ջունգլիներով: Թեև շամանը շատ ծեր էր, բայց քայլում էր արագ, այն դեպքում, երբ երիտասարդ աշակերտը շատ անգամներ սայթաքում էր և ընկնում: Երիտասարդն ամեն անգամ ընկնելուց հետո բարձրանում էր` հայհոյելով դավաճան գետնին, թքում էր ընկած տեղը և շարունակում հետևել իր ուսուցչին: 11 Երկար ճանապարհից հետո նրանք հասան սուրբ համարվող վայրին: Առանց կանգ առնելու` շամանը ետ դառավ: – Դուք այսօր ինձ ոչինչ չսովորեցրիք,- հայտարարեց աշակերտը` հերթական անգամ ընկնելուց հետո: – Ես քեզ ինչ որ բան սովորեցրի, սակայն դու դա չհասկացար,- ասաց շամանը: Ես փորձում եմ քեզ սովորեցնել` ինչպես կարելի է կյանքում հաղթահարել սխալները: – Իսկ ինչպե՞ս պետք է վարվեմ նման դեպքերում: – Փոխանակ անիծելու այն տեղը, որտեղ ընկել ես, պետք է առնվազն փորձես պարզել` ինչը ստիպեց քեզ ընկնել,- պատասխանեց շամանը:

Իմ կարծիքը

Իմ կարծիքով այս երկու առակներն էլ իմաստուն են:

Հարցեր

Ի՞նչ էին առակները ուզում ասել:

Քեզ, ո՞ր առակը ավելի շատ դուր եկավ:

Քո կյանքում հաղթահարե՞լ ես այն ինչ երկար ժամանակ չես կարողացել անել:

4 thoughts on “Դպիր ֆլեշմոբ (փուլ երկրորդ)

  1. Առաջինը բանանների մասին էր։ Մեկը որ հոտած էր այն մարդկանց մասին էր, որոնք իրենց կյանքը անցկացնում են ոչ ոքի չօգնելով և լավություն չանելով։Երկրորդը կանաչ բանան էր, որը դեռչեր հասունացել, այդ բանանը սպասում էր հարմար պահի, որ մեկին ինչ որ բանով օգտակար լինի։Իսկ վերջինը հասուն բանան էր որը անվախ մարդն էր։

    Երկրորդը ուսուցչի և աշակերտի մասին էր։Աշակերտը ընկնում էր, որից հետո բարձրանում և անիծում ընկած տեղը։Վերջում ուսուցիչը պատասխանեց այն հարցին, թե ինչու նա իր աշակերտին ոչինչ չսովորեցրեց, նա ասաց․
    -Ես քեզ սովորեցնում եմ, որ ընկածդ տեղը չանիծես այլ փնտրես ընկնելուդ պատճառը։

    Առակը սովորեցնում է, որ չի կարելի անիծել ամեն մեկին առաջինը պիտի փնտրես տվյալ վատ բանի կամ սխալի պատճառը։

    Ինձ երկուսն էլ շատ դուր եկավ, բայց երկրորդ առակը ավելի իմաստուն է իմ կարծիքով։
    Շատ են եղել այդպիսի դեպքեր, որ չստացվող բանը շատ փորցելուց հետո հաղթահարել եմ։

    Liked by 1 person

  2. Ինձ շատ դուր եկավ երկրոդ առակը, որովհետև այն շատ հետաքրքիր էր:
    Այո եղել է այդպիսի դեպք: Ես մի ըկերուհի ունեի, որ նա ինձ անընդատ հաղթում էր վազքի ուժով, բայց մի օր ես հաղթեցի նրան:

    Like

  3. Ինձ դուր եկավ երկրորդը, որովհետև հետաքրքիր էր: Այո ես իմ կյանքում հաղթահարել եմ մի բան, որը երկար ժամանակ ամանչում էի անել: Ես նվագում եմ կիթառ և երգում և ես ամաչկոտ եմ դրա համար էլ երկար ժամանակ, որ ինձ ասում էին դասավանդողները նվագի կամ երգի ես այդ չեի անում: Առակները երկուսն էլ շատ հետաքրքիր էին, հարցերը նույնպես:

    Like

  4. Ի՞նչ էին առակները ուզում ասել:
    Իմ կարծիքով այս երկու առակներն էլ ուզում էին ասել, որ պետք է ապրել կյանքը վայելելով:
    Քեզ, ո՞ր առակը ավելի շատ դուր եկավ:
    Ինձ ավելի շատ դուր եկավ 2-րդ առակը:
    Քո կյանքում հաղթահարե՞լ ես այն ինչ երկար ժամանակ չես կարողացել անել:
    Այո հաղթահարել եմ: Ես ունեի մի ընկերուհի, որը միշտ ինձանից ամենինչում լավ էր, բայց որոշ ժամանակ հետո ես իրեն անցա գրեթե ամենինչում:

    Like

Leave a comment