Posted in Պատմություն

Նախագիծ Երկիրը և մարդը. Պատմություն

Երկիրը և մարդը

download

Ընտրել եմ այս թեման, որովհետև շատ եմ ուզում ավելի խորանա մեր երկրի և մարդու մեջ:

Երկիրը Արեգակնային համակարգի մոլորակներից մեկն է, Արեգակից հեռավորությամբ՝ երրորդը, իսկ չափերով ու զանգվածով՝ հինգերորդը: Այն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով՝ ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ:

Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ: Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածում՝ ուռած, այնպես որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից:

Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը: Նրա շուրջը ներկայումս պտտվում են նաև բազմաթիվ արհեստական արբանյակներ:

Երկրի արտաքին կարծր թաղանթը կոչվում է երկրակեղև:

Հետաքրքիր փաստեր երկրի մասին

Մոլորակի ամենաչոր վայրը` Ատակամա անապատ, գտնվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափին, Չիլիի տարածքում: Անապատի որոշ հատվածներում պատմությամ մեջ երբևէ անձրև չի տեղացել:

Որպեսզի արևի լույսը հասնի Երկիր մոլորակի մակերեսին, անհրաժեշտ է 8 րոպե, 19 վայրկյան:
Երկրագնդի մակերևույթի մոտ 70%–ը (մոտ 361 միլիոն կմ²) ծածկված է օվկիանոսով, որը պայմանականորեն տարաբաժանվում է մի քանի հիմնական օվկիանոսների և ավելի փոքր ծովերի։ Այս մակերեսի կեսից ավելին ունի 3.000 մետրից ավել խորություն: Օվկիանոսային միջին աղիությունը կազմում է մոտ 3,5%, և գրեթե ամբողջ ծովաջրի աղիությունը ընկած է 3,1% և 3,8%–ի միջև:

Ասիան երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, Եվրոպայի հետ կազմում է Եվրասիա մայրցամաքը։ Տարածքը մոտ 43 միլիոն քառ. կմ է, իսկ կղզիների հետ միասին` 44 միլիոն 363 հազար քառ. կմ: Ափագծերի երկարությունը 62 հազար կմ է, ամենաբարձր կետը Ջոմոլունգմա (Էվերեստ) գագաթն է (8848 մ), ամենացածրը` Մեռյալ ծովի մակերևույթն է`  405 մ:

Մարդը կենդանական աշխարհի բարձրագույն ներկայացուցիչն է: Մարդու էվոլյուցիայի ընդհանուր պատկերը բավականաչափ բարդ է և մինչև վերջ պարզաբանված չէ: Մարդը հասարակական էակ է՝ ընդունակ արտադրելու և օգտագործելու աշխատանքային գործիքներ, ունի բարդ կազմավորված ուղեղ, գիտակցություն և հոդաբաշխ խոսք:

Մարդ-անհատների միջև հարաբերություններով առաջացել է մարդկային հասարակությունը, որն էական ազդեցություն է թողել կենսոլորտի վրա, ստեղծել Երկրի  սեփական թաղանթը՝ մարդոլորտը:

Մարդկային հասարակության գործունեության արդյունքում են ստեղծվում պատմահասարակական հարաբերությունները, զարգանում քաղաքակրթությունն ու ստեղծվում մշակույթ:

Ենթադրում են, որ 8-5 մլն տարի առաջ կապիկներից առաջացել է մարդանման կապիկը, որից էլ 2 մլն տարի առաջ ծագել է մարդկային սեռը: Նրա առաջին ներկայացուցիչը համարվում է «հմուտ մարդը», որից էլ մոտ 1,6-1,5 մլն տարի առաջ առաջացել է «ուղիղ քայլող մարդը»: Իսկ մարդու անմիջական նախորդի՝ «բանական մարդու» առաջացման մասին վերջնական տեսակետ դեռևս գոյություն չունի:

Տեսակների ժամանակակից դասակարգմամբ՝ մարդը պատկանում է քորդավորների տիպի կաթնասունների դասի պրիմատների կարգին:

Մարդու մարմնի կառուցվածքի բնորոշ առանձնահատկություններն են ուղղաձիգ կեցվածքը, քայլվածքը և ներքին օրգանների համապատասխան դիրքը, ազատ և լավ զարգացած վերին վերջույթները, գլխուղեղի կեղևի և հաղորդակցության միջոցների բարձր զարգացածությունը, ինչպես նաև ատամների, ծնոտների և մարսողության օրգանների կառուցվածքի որոշակի յուրահատկությունները: Իսկ ամենակարևորը՝ նյարդային համակարգի բացառիկ բարձր կազմակերպվածության շնորհիվ մարդն օժտված է մտավոր և հուզական զարգացման մեծ հնարավորություններով:

Մարդու բոլոր հյուսվածքները պայմանականորեն բաժանվում են էպիթելային (ծածկութային), շարակցական (ոսկրային, աճառային և բուն շարակցական), մկանային, նյարդային, ինչպես նաև հեղուկ (արյուն և ավիշ) հյուսվածքների: Մի քանի հյուսվածքներից, որոնցից մեկն ունենում է առաջատար գործառույթ, կազմվում են օրգանները: Միասնական գործառույթ կատարող և կառուցվածքի ու զարգացման ընդհանրություն ունեցող օրգանները միավորվում են օրգան-համակարգերում և կազմում են մարդու միասնական օրգանիզմը:

Երկրի վրա ապրում են մոտ 7,5 մլն մարդ: Նրանք բաժանվում են չորս մասերի՝ Եվրոպեոիդ, Մոնղոլոիդ, Նեգրոիդ և Ավստրալոիդ: Նրանք բոլորը տարբերվում են իրենց արտաքին տեսքով, օրինակ՝ մազերով, քթի ձևով, դեմքի ձևով և այլն: Ասում են, որ մարդիկ առաջացել են կամ կապիկներից, կամ էլ կավից:

Երկրի վրա ապրում են ոչ շատ մարդիկ ովքեր խնամում են բնությունը, բայց եթե այդ մարդիկ էլ չլինեն ֆլորաին և ֆաունաին վտանգ կսպառնա:

Բայց հիմա երբ Երկրի վրա մարդիկ կան, որ չեն խնամում բնությունը, մեր փողոցները կեղտոտ են, գետերի ջուրը շատ պղտոր: Բոլոր ձկները սատկում են այդ ջրից: Մարդիկ կենդանիներին սպանում են, որպեսզի նրանց միսը ուտեն: Իմ կարծիքով հիմա Երկրի վիճակը ավելի վատ է քան առանց մարդկանց, որովհետև առանց մարկանց բույսերը մի քիչ կջրվեն անձրևներից, իսկ կենդանիները կմնան ողջ:

Հետաքրքիր փաստեր մարդու մարմնի կառուցվածքի մասին

  • Նյարդային ազդակները շարժվում են 270 կմ/ժ արագությամբ:
  • Աշխատանքի համար ուղեղին պահանջվում է այնքան էներգիա, որքան 10 վատտ հզորությամբ էլեկտրական լամպին:
  • Մարդկային ուղեղի բջիջը կարող է պահել հինգ անգամ ավելի շատ տեղեկություն, քան ցանկացած հանրագիտարան:
  • Ուղեղն օգտագործում է ընդամենը 20% թթվածին, որը մտնում է արյան շրջանառության համակարգ:
  • Գիշերն ուղեղը շատ ավելի ակտիվ է, քան ցերեկը:
  • Ուղեղն ինքնին ցավ չի զգում:
  • Մեր ուղեղն 80%-ով բաղկացած է ջրից:
  • Դեմքի մազերն աճում են ավելի արագ, քան որեւէ այլ տեղ:
  • Օրական մարդը կորցնում է միջինը 60-100 մազ:
  • Միջնամատի եղունգն աճում է ավելի արագ, քան մյուս մատներինը:
  • Շիկահերներն ավելի շատ մազեր ունեն:
  • Ձեռքերի եղունգներն աճում են մոտ 4 անգամ ավելի արագ, քան ոտքերինը:
  • Մարդու մազերի կյանքի միջին տեւողությունը 3-7 տարի է:
  • Ամենամեծ ներքին օրգանը փոքր աղին է:
  • Ստամոքսում պարունակվող թթուն կարող է քայքայել ածելին:
  • Մարդու մարմնի բոլոր արյունատար անոթների երկարությունը մոտ 96 000 կմ է:
  • Կնոջ սիրտը բաբախում է ավելի արագ, քան տղամարդունը:
  • Գիտնականներն ասում են, որ լյարդն ավելի քան 500 գործառույթ ունի:
  • Ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, որպեսզի տեղ լինի սրտի համար:
  • Փռշտոցի արագությունը 160 կմ/ժ է:
  • Հազի արագությունը կարող է հասնել մինչեւ 900 կմ/ժ:
  • Կանայք երկու անգամ ավելի են թարթում աչքերը, քան տղամարդիկ:
  • Ոտքերի վրա մոտ 500 000 քրտնագեղձ է գտնվում, որոնք մեկ օրում կարող են արտադրել մինչեւ մեկ լիտր քրտինք:
  • Կուշտ ճաշելուց հետո մենք վատ ենք լսում:
  • Քիթը հիշում է 50 000 տարբեր բուրմունքներ:
  • Բոլոր մարդիկ իրենց առանձնահատուկ հոտն ունեն:
  • Վաթսուն տարեկանում տղամարդկանց 60%-ը, իսկ կանանց 40%-ը խռմփացնում են:
  • Երեխայի գլուխը կազմում է իր հասակի մեկ քառորդը, իսկ 25 տարեկանում գլխի երկարությունն ամբողջ մարմնի երկարության ընդամենը մեկ ութերորդ մասն է:
  • Սրտի նոպաները հաճախ տեղի են ունենում երկուշաբթի օրը:
  • Մարդիկ շատ ավելի երկար կարող են դիմանալ առանց սննդի, քան առանց քնի:
  • Երբ դուք արեւայրուք եք ստանում, դա վնասում է ձեր արյան անոթները:
  • Հիվանդությունների 90%-ը տեղի է ունենում սթրեսի պատճառով:
  • Ժպտալու համար դուք լարում եք ձեր 17 մկանները, իսկ խոժոռվելու համար` 43-ը:
  • Երեխաները ծնվում են 300 ոսկորներով, իսկ մեծահասակների մոտ դրանք ընդամենը 206-ն  են:
  • Առավոտյան մենք մեկ սանտիմետրով բարձր ենք, քան երեկոյան:
  • Մարդու մարմնի ամենաուժեղ մկանը լեզուն է:
  • Քայլելու համար դուք գործի եք դնում 200 մկան:
  • Ատամը միակ օրգանն է, որն ընդունակ չէ ռեգեներացիայի` վերականգնման:
  • Մարմնի յուրաքանչյուր մեկ սանտիմետր քառակուսին պարունակում է 16000 բակտերիաներ:
  • Յուրաքանչյուր 27 օրում դուք կարող եք բառացիորեն փոխել ձեր մաշկը:
  • Ամեն րոպե մարդու մարմնում մահանում են 3 000 000 բջիջ:
  • Որքան ցուրտ է այն սենյակը, որտեղ դուք քնում եք,այնքան ավելի հավանական է, որ դուք մղձավանջ կտեսնեք:
  • Ականջներն արտազատում են ծծումբ ավելի շատ այն ժամանակ, երբ դուք վախենում եք:
  • Մարդը միակ արարածն է, ով լաց է լինում հույզերի պատճառով:

Աղբյուրներ

http://www.encyclopedia.am/pages.php?hId=209

http://www.aravot.am/2013/02/20/205446/

http://encyclopedia.am/pages.php?hId=530

http://galatv.am/hy/interesting/6798586094809/

 

Leave a comment