Posted in Ձմեռային ճամբար 2019, Ճամփորդություններ, Uncategorized

Ճամփորդություն դեպի Հատիս

cd92bfd3-5cbf-404c-8095-a04a38808d3e

Այս օրը շատ սպասված էր, որովհետև այսօր ուղևորվելու էինք Հատիս։ Առաջին ժամը անելուց հետո գնացինք խանութ, որպեսզի երեխաները բրդուճներ գնեն։ Ահա եկավ սպասված պահը, երբ պետք է ճանապարհին խոսեինք և ծիծաղեինք։ Շատ արագ անցավ ժամանակը, նույնիսկ չհասցրեցինք մեր աչքերը թարթել և տեսանք, որ արդեն հասել ենք։ Ձյունը ամբողջությամբ ծածկել էր գետինը։ Այնքան էլ շատ էր, որ ամբողջությամբ ոտքերս խրվում էին ձյան մեջ: Մի քիչ վազվզեցինք և ընտելացանք նրան, որ վազելու ընթացքում պատահմամբ մեր ոտքերը խրվում էին ձյան մեզ: Եկել էր ժամանակը սահելու: Սահում էինք տոպրակներով, սահնակներով: Շատ հաճելի էր, երբ մեր ընկերները այդ շոգին (այնտեղ արև էր) մեզ գցում էին ձների մեջ: Որոշեցինք մի քիչ տարածքով շրջել և մի տեղ գտանք, որ շատ թեք էր, և շատ լավ կլիներ սահելը: Այնտեղ էլ շատ սահեցինք: Նաև ընթացքում ձնագնդիկ էինք խաղում: Եկավ այն տխուր պահը, երբ պետք է գնայինք դպրոց: Ավտոբուսում փոխվեցինք, որովհետև ամբողջովին թաց էինք, թեյ ըմպեցինք, զրուցեցինք, որոշները սոված էին և հաց կերան: Դրանից հետո շարժվեցինք, ճիշտ է, այս անգամ մի քիչ հոգնած, որովհետև շատ էինք ձների մեջ խաղացել, բայց մեկ է, իմ դրած հանդարտ երաժշտությունն ու մեր ընկերական հումորները ապահովում էին բարձր տրամադրություն: Երբ հասանք դպրոց, բոլորս իրար հրաժեշտ տվեցինք, ճիշտ է, տխուր էինք, որ այդպիսի հրաշալի և ուրախ վայրկյանները վերջացան, բայց կարևորը այն է, որ մեր ընկեր Հասմիկը միշտ պատրաստ է մեզ տանել հետաքրքիր և անմոռանալի ճամփորդությունների։

Leave a comment