Posted in Ֆրանսերեն, Uncategorized

En classe 21.11.2019. Ֆրանսերեն

Ահա մի դիմանկար, սա Պիեղ Վինսենթի դեմքն է: Պիեղը ունի սև մազեր, լայն ճակատ, շականակագույն աչքեր, հաստ ունքեր և թարթիչներ, մեծ ականջներ և սուր քիթ: Բերանը մեծ է, ունի կարմիր շրթունքներ, սպիտակ ատամներ, կլոր կզակ, վարդագույն այտեր: Արդյո՞ք նա լեզու ունի: Այո, բայց որտե՞ղ է այն: Իր բերանում:

Պիեղը ոչ գեղեցիկ է, ոչ տգեղ: Նրա փոքր քույրիկը Էլենն է: Նա շեկ է, ունի մեծ աչքեր, որոնք կապույտ են, սակայն թարթիչները սև են: Էլենը գեղեցիկ է:

Ահա մի տղա, նա Պիեղ Վինսենթն է: Նա ունի կլոր դեմք: Ահա Պիեղ Վինսենթի գլուխը: Նա ուժեղ է, ունի չորս ուժեղ վերջույթներ: Ահա Պիեղի ձաև ձեռքը և աջ ոտքը: Ահա երկու ձեռքերը և ամուր ոտքերը: Նա ունի բարակ մատներ և երկար պարանոց, նրա արմունկները սուր են, բայց ունի երկար ծնկներ: Ունի քառակուսի ուսեր, լայն մեջք և կրծքավանդակ: