Posted in Պատմություն 2019-2020, Uncategorized

Հայկական լեռնաշխարհ. Պատմություն

Պատկերներ Հայկական լեռնաշխարհ հարցումովՀայկական լեռնաշխարհը պատմաաշխարհագրական տարածք է Իրանական սարահարթի և Փոքրասիական բարձրավանդակի միջև: Հյուսիսում հասնում է մինչև Կովկասյան լեռներ և սև ծով, իսկ հարավում՝ միջագետք: Լեռնաշխարհը ունի ծովի մակերևույթից 1800 մ բարձրություն, այդ իսկ պատճառով անվանել են <<Լեռնային կղզի>>:

Ամենաբարձր լեռնագագթը Արարատն է (5161 մ), հաջորդը Վանա լճի հյուսիսում գտնվող Սիփանն է (4434 մ): ՀՀ ամենաբարձր լեռը Արագածն է (4096 մ), հաջորդը Կապուտ Ջուղն է (3906 մ): Գետերն են՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը, Ճորողը և Արաքսը, իսկ ՀՀ-ի գետերն են՝ Հրազդանը, Աղստևը, Դեբեդը, Ախուրյանը, Որոտանը և Քասաղս: Պատկերներ Հայկական լեռնաշխարհ հարցումովԼճերն են՝ Սևանա լիճը (Գեղամա ծով), Վանա լիճը (Բզնունյաց ծով), Ուրմիա լիճը (Կապուտան):

Հայկական լեռնաշխարհի հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը: Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ: Այնտեղ՝ Արարատից անմիջապես արևմուտք, երկար ձգվում են միմյանցից կպած, կարծես հայկական հինավուրց քոչարի պարը բռնած բազմաթիվ լեռնագագաթներ: Այդ պատճառով լեռների այդ շարքը՝ լեռնաշղթան, ստացել է Հայկական պար պատկերավոր անունը: Հայկական լեռնաշխարհի լեռները հրաբխային հանգած գագաթներ են: Սակայն կա մի գագաթ՝ Թոնդուրեկը, որն այսօր էլ գործող է: Մեր հայրենի տարածաշրջանը շարունակում է մնալ ակտիվ երկրաշարժային գոտի:

Posted in Ֆրանսերեն, Uncategorized

Pour toi mon amour. Ֆրանսերեն

Je suis allé au marché aux oiseaux
Et j’ai acheté des oiseaux
Pour toi
mon amour

Je suis allé au marché aux fleurs
Et j’ai acheté des fleurs
Pour toi
mon amour

Je suis allé au marché à la ferraille
Et j’ai acheté des chaînes
De lourdes chaînes
Pour toi
mon amour

Et puis je suis allé au marché aux esclaves
Et je t’ai cherchée
Mais je ne t’ai pas trouvée
mon amour

Ես գնացի թռչունների շուկա

Եվ գնեցի թռչուններ

Քեզ համար, սիրելիս

Ես գնացի ծաղիկների շուկա

Եվ գնեցի ծաղիկներ

Քեզ համար, սիրելիս

Ես գնացի երկաթի շուկա

Եվ գնեցի մի ծանր շղթա

Քեզ համար, սիրելիս

Հետո գնացի ստրուկների շուկա

Ու փնտրեցի

Բայց չգտա քեզ, սիրելիս