Posted in Uncategorized

Մաթեմատիկան առօրյա կյանքում

Խանութում

Երբ գնում ես խանութ ու վճարում ես  քիչ ավելի, քեզ պետք է մանր վերադարձնեն: Դրա համար պետք է իմանաս մաթեմատիկա, որպեսզի հաշվես  ճի՞շտ մանր են տվել, թե՞ սխալ:

Մի անգամ ես ու մայրիկս գնացել էինք խանութ և քույրիկիս համար նվեր գնեինք: Ապրանքը, որը պետք է գնեինք 4200 դրամ էր, բայց  այդ օրը բոլոր ապրանքները զեղչվել էին 30 %-ով: Մենք վճարեցինք ընդամենը 2940 դրամ և տնտեսեցինք 1260 դրամ:

Տանը

Երբ տանը պետք է պատրաստել խմորեղեն, աղցան, անհրաժեշտ է իմանալ, թե որ մթերքից քանի՞ գրամ կամ քանի՞ կիլոգրամ է պետք օգտագործել: Եթե չափից շատ շաքարավազ ավելացնես խմորեղենի մեջ, ապա այն կլինի քաղցր, իսկ եթե քիչ ավելացնես, ապա կլինի ոչ այնքան քաղցր ինչքան, որ սիրում ենք:
Մի օր տանը մայրիկիս հետ պատրաստում էինք խմորեղենև նա ինձ հանձնարարեց, որ խմորին ավելացնեմ մեկ բաժակ շաքարավազ: Ես ուշադիր չէի ու ավելացրեցի երկու բաժակ շաքարավազ: Մայրիկս չնկատեց և շարունակեց խմորեղենը պատրաստել: Երբ համտեսում էինք ընտանիքիս անդամները ձևացրեցին, թե շատ համեղ է, քանի որ ես էի պատրաստել: Բայց ես էլ համտեսեցի և շատ քաղցր էր:
Ավտոմեքենա վարելիս
Օրինակ, եթե ինչ որ տեղ գնալու համար քեզ պետք է անցնել 50 կմ ուղիղ ճանապարհ, ապա դու պետք է իմանաս թե ինչքան է 1 կմ-ը: Եթե չիմանաս կանցնես կա՛մ ավելի երկար ճանապարհ, կա՛մ  տեղը չես գտնի:
Երբ առաջին անգամ ավտոմեքենայով Դիլիջան էինք գնում, միայն պապիկս ճանապարհը գիտեր: Բոլոր մեքենաները  իր մեքենային էին հետևում: Նա թեքվեց աջ, բայց հայրիկս չտեսավ: Այդպիսով,  հայրիկիս հաջորդող վարորդները նույնպես հայրիկիս հետ ուղիղ ճանապարհով գնացին՝ մտածելով, որ պապիկը իր ավտոմեքենայով առաջ է ընկել: Լավ էր շուտ նկատեցինք մեր սխալը, պտտվեցինք և բարեհաջող հասանք Դիլիջան:
Գյուղատնտեսություն
Ենթադրենք մեկին պետք է հավասար հեռավորությունով ծառեր տնկել: Եթե նա չիմանա, թե ինչպես չափումներ կատարի և չափի երկու ծառերի միջև ընկած հեռավորությունը, ապա նրա ծառերից մեկը մյուսից տարբեր հեռավորության վրա կգտնվեն․ օրինակ առաջին երկու ծառերի միջև հեռավորությունը կլինի 1մետր, իսկ մյուս եկուսինը՝ 3 մետր:
Մաթեմատիկան պետք է գալիս նաև մարդկանց հյուր գնալու, մարդկանց տեսնելու համար։
Եթե դու գնում ես մեկին հյուր, կամ ուղղակի հանդիպում ես դրսում, ապա նա կարող է քեզ մաթեմատիկայից մի քանի հարց տալ: Եթե դու չիմանաս պատասխանը, ապա կամաչես: Մարդիկ քո գիտելիքներից կարծիք կկազմում քո մասին: Եթե մաթեմատիկա չիմանաս, ապա մարդիկ քո մասին վատ կարծիք կկազմեն:
Մաթեմատիկայի շնորհիվ շատ եմ օգնել մայրիկիս խանութում ՝ գնումներ կատարելիս, տան գործերում և ավտոմեքենա վարելիս:
Եթե դու մաթեմատիկա գիտես, ապա քեզ համար ապրելը շատ հեշտ կլինի:

 

Leave a comment