Posted in Պատմություն 2019-2020, Uncategorized

Խորհրդային վարչակարգի հաստատումը

Related imageԻշխանության մարմինների ստեղծումը։ Հայաստանում հռչակված խորհրդային իշխանությունը գործում էր հեղափոխական կոմիտեների միջոցով։ Հայաստանի Ռազմհեղկոմը, դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Նրա նախագահն էր հայտնի բոլշևիկ Սարգիս Կասյանը։ Հեղկոմներ ստեղծվեցին ամբողջ երկրում։ Դրանք օրենսդիր և գործադիր մարմիններ էին։ Իրականում խորհրդային իշխանության քաղաքականությունը մշակվում էր կոմունիստական կուսակցության կողմից, որը և կառավարում էր
երկիրը։ Վերացվեց հին պետական համակարգը, և ստեղծվեց նորը, կազմավորվեցին գավառային  և շրջանային, ինչպես նաև գյուղական հեղկոմներ։ Հայաստանի Հեղկոմի առաջին դեկրետը վերաբերում էր Արտակարգ հանձնաժողովի ստեղծմանը, մի մարմին, որը կոմունիստական կուսակցության ձեռքին գործիք ծառայեց
իր իշխանությունն ամրապնդելու և, այսպես կոչված, հակահեղափոխության դեմ պայքարելու համար։ Հին դատական համակարգին փոխարինելու եկան «ժողովրդական դատարանները» և «հեղափոխական տրիբունալը »։ Վերացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները, որոնց փոխարինեց Խորհրդային Ռուսաստանի օրենսդրությունը։ Հեղկոմները գոյատևեցին շուրջ մեկ տարի, որից հետո նրանց փոխարինեցին ընտրովի խորհուրդները։ Խորհրդային իշխանությունը չուներ սոցիալական լայն հենարան և իր ամրապնդման համար այլախոհների նկատմամբ դիմեց բռնության։ Հայաստանում կրկնվում էր Խորհրդային Ռուսաստանի փորձը։ Առաջին զանգվածային բռնությունները տեղի ունեցան նոր իշխանության հաստատումից անմիջապես հետո։ Դրանք կիրառվեցին Դաշնակցություն կուսակցության, պառլամենտի ու նախկին կառավարության անդամների և բանակի սպայության նկատմամբ։ Ծառայությունից ազատվեց և Հայաստանից հեռացվեց բանակի հրամանատար Դրոն։