Posted in Աշխարհագրություն 2019-2020, Uncategorized

ՀՀ գետային ցանց. Աշխարհագրություն

Image result for armenian riverՅուրաքանչյուր երկրի բնական համալիրի կարևոր բաղադրիչ է ջրագրական ցանցը, որն իր մեջ ներառում է գետերի, լճերի, ջրամբարների ամբողջությունը։ Ջրագրական ցանցի խտությունը կախված է տարածքի կլիմայական պայմաններից, տեղանքի ռելիեֆից և երկրաբանական կառուցվածքից։ Այն պայմանավորում է տվյալ տարածքի ջրային ռեսուրսների քանակը և ջրային հաշվեկշիռը։ Ջրային ռեսուրսների մաս են կազմում նաև ստորերկրյա ջրերը։

ՀՀ տարածքում ջրագրական ցանցն ունի անհավասարաչափ տեղաբաշխում։Գետային ցանցն ավելի զարգացած է Կուրի ավազանում և Սյունիքոում։ Որևէ տարածքի ջրային հաշվեկշիռը մուտք գործող և հեռացող ջրի քանակի տարբերությունն է։ Հայաստանի Հանրապետութայն գետերը պատկանում են Կուրի և Արաքսի ավազաններին։ Արաքսի ավազաննն ընդգրկում է հանրապետության տարածքի 76%-ը, իսկ Կուրի ավազանը՝ 24%-ը։ Continue reading “ՀՀ գետային ցանց. Աշխարհագրություն”

Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Սիլիցիում. Քիմիա

Կիսաբյուրեղային սիլիցիում(99,9 %)Սիլիցիումը գտնվում է տարրերի պարբերական համակարգի 4-րդ խմբի գլխավոր ենթախմբում, որի քիմիական նշանն է Si: Սիլիցիումը հայտնաբերել են ֆրանսիացի քիմիկոսներ Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակն և Լուի Ժակ Թենարը: Մաքուր վիճակում առաջին անգամ հայտնաբերվել է 1811 թվականին:

Սիլիցումը, թթվածնից հետո՝ բնության մեջ ամենատարածված տարրն է, որը կազմում է երկրակեղևի զանգվածի ավելի քան մեկ քառորդը (27,7%):

Սիլիցիումն ազատ վիճակում բնության մեջ գոյություն չունի ու հանդիսանում է գլխավորապես թթվածնային միացությունների ձևով։ Հիմնական բնական միացություններն են ավազը, կավը, գրանիտը, փայլարը և զանազան սիլիկատային ու ալյումասիլիկատային հանքանյութեր: Continue reading “Սիլիցիում. Քիմիա”

Posted in Հայոց լեզու 2019-2020, Uncategorized

Վարժ. 61-70. Հայոց լեզու

61.Կետերի փոխարեն մի արմատ գրիր և երկու բարդ բառ կազմիր:

Գայլ, ձուկ, կուլ-գայլաձուկ, ձկնկուլ

Ոսկի, հեր, արձակ-ոսկեհուր, հերարձակ

Դեմ(ք), նկար, գիր-դիմանկար, նկարագիր

Մայր, քաղաք, գլուխ-մայրաքաղաք, քաղաքագլուխ

Զբոս(նել), այգի, գործ-զբոսայգի, այգեգործ

Ընկեր, սեր, առատ-ընկերասեր, սիրառատ

Մեծ, պատիվ, արժան-մեծապատիվ, պատվարժան

Հրաշ(ք), կատարել, ածու-հրաշակերտ, կատարածու

Թանկ, գին, ցուցակ-թանկագին, գնացուցակ

Ինձ, ուղտ, տեր-ընձուղտ, ուղտատեր

Բարի, սիրտ, զուրկ-բարեսիրտ, սրտազուրկ Continue reading “Վարժ. 61-70. Հայոց լեզու”