Posted in Պատմություն 2019-2020, Uncategorized

Գինու պահամանները. Պատմություն

Image result for գինիԳինեգործության պատմությունից հայտնի է, որ շատ վաղ ժամանակներում գինիները պահվել են կավե ամանների, կարասների մեջ: Այդ մասին են վկայում Հայաստանի մի շարք վայրերում՝ Դվինում, Կարմիր բլուրում, Գառնիում և այլ տեղերում պեղումների ժամանակ հայտնաբերված տարբեր չափերի ամանեղեն: Գինին փոխադրել են տիկերով, որոնք պատրաստել են կենդանիների մորթուց: Այնուհետև արտադրության առաջխաղացման հետ մեկտեղ առաջ են գալիս փայտյա ամաններ, սկզբում տակառներ, հետո չաներ, բուտեր: Տակառները ծառայում են գինին պահելու ու փոխադրելու համար: Վերջին տարիներին գինեգործության մեջ գինին պահելու համար օգտագործվում են բետոնե, երկաթբետոնե, վերգետնյա, մետաղյա լաքով ներսապատված և էմալապատ պահամաններ, իսկ փոխադրումների համար օգտագործում են ավտոցիստեռներ, կոնտեյներներ և վագոն-ցիստեռներ: Բացի տակառներից, մյուս բոլոր տարողությունները ստացիոնար են: Continue reading “Գինու պահամանները. Պատմություն”