Posted in Աշխարհագրություն 2019-2020, Uncategorized

Սննդի արտադրություն. Աշխարհագրություն

Image result for Սննդի արտադրություն.Մինչև 1920 թվականը Հայաստանում գործել են սննդի արդյունաբերության հումքի վերամշակման 20 համեմատաբար խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ, ձեռնարկություններ։ Առավել զարգացած էր գինու-կոնյակի ճյուղը: Արտադրվել է նաև մեծ քանակով պանիր, պահածո, գարեջուր, օճառ, զտված բրինձ և այլն։ 1929-1940 թվականներին շահագործման են հանձնվել Արզնիի հանքային ջրերի շշալցման, Երևանի պահածոների, Այգեհովտի ֆերմենտացման գործարանները, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի ու հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկաները։ 1913 թվականի համեմատությամբ՝ 1940 թվականին սննդի արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 8 անգամ։ 1941-1945 թվականներին ձեռնարկությունները մթերք են արտադրել բանակի համար։

1995 թվականից սննդի արդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության առաջատար ճյուղերից է, որին բաժին է ընկնում համախառն արդյունաբերական արտադրանքի 37 %-ը։ Ճյուղը միավորում է գինու-կոնյակի, հանքային ջրերի, ալրաղաց, կաթնամթերքի, մրգի և բանջարեղենի, պահածոների, ծխախոտի, մսամթերքի, ձկնեղենի արտադրության հարյուրավոր խոշոր, միջին ու մանր ձեռնարկություններ։ Continue reading “Սննդի արտադրություն. Աշխարհագրություն”