- Ծանոթանալ«Չարենց» կայքէջին և «Եղիշե Չարենց» մեկնարկային մեդիափաթեթին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, բանավոր և գրավոր ներկայացնել:
Ինչպես գիտենք Չարենցը ունեցել է ընտանիք և ընկերներ, ովքեր նրան շատ են սիրել և միայն ամենաանմարդկային կենդանին կարող էր նման կերպ վարվել այդպիսի սիրված և ճանաչված մարդու հետ: Հիմա կպատմեմ թե ինչ է եղել իրականում: Ինչպես գիտենք մինչ այդ Չարենցը հիվանդ էր մի հիվանդությամբ և այդ հիվանդության պատճառով նրան դեղեր էին տալիս, իսկ նրա ընկերը՝ Ավետիք Իսահակյանը նրան օգնելու համար բերում էր մորֆի, որը թմրանյութ էր, բայց այն ժամանակ թույլատրվում էր օգտագործել այն: Այսպիսով Չարենցին 1937թ.-ի հուլիսի 26-ին հանում են տնային կալանքից ու տանում բանտ մեղադրելով խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար: Իսկ հետո հոկտեմբերի 6-ին կնոջը գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»: Բանտում էլ դեռ ստեղծագործում էր, որովհետև դա նրա արյան մեջ էր մտել: 1937թ.-ի նոյեմբերի 27-ին Մուղդուսը, Փամսոն Ստեփանյանը և մի բժիշկ Չարենցին նստացնելով մեքենան տանում են նրան Ֆանտան կոչվող կամրջի մոտ: Հեռվում գյուղացիները փոս էին փորում, պատճառաբանելով, որ սյուն պետք է տեղադրեն այդտեղ: Չարենցը գիտեր թե ինչ է սպասվում նրան և իրեն առաջարկված վերարկուն մերժեց: Երբ հասան կամրջի մոտ Մուղդուսը ասաց՝ <<Սամսոն, վերջացրու սրան>> և Սամսոնը կրակեց Չարենցի ծոծրակին: Հարց է ծագում, թե որտե՞ղից մեզ այսքան տեղեկություն: Սամսոն Ստեփանյանը նրա եղբոր աղջկան և նրա ամուսնուն պատմել է այն ամենը ինչ տեղի է ունեցել այդ օրը, իսկ աղջկա ամուսինը այն հրատարակել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում: Continue reading “Եղիշե Չարենց. Գրականություն”