Posted in Գրականություն 2019-2020, Ընթերցանություն, Uncategorized

Օրվա ծնունդ. Գրականություն

Image result for birds and sunsetԳրիգորի Բերկովիչ «Օրվա ծնունդ»

Ամեն օրը տոն է, ամեն օր մենք կարծես նորից ենք ծնվում, նոր հոգի ենք առնում և նոր տրամադրությամբ իրագործում ենք այն նպատակները, որոնք դրել ենք մեր առջև: Բայց մենք չենք գիտակցում, որ եթե մեզ հաջողվել է այդ օրը ապրել և ունենք այդ հնարավորությունը ապա պետք է նշենք այդ օրը թեկուզ մեկ բաժակ ջուր խմելով: Ամեն օրը նոր բան սկսելու համար է կամ արդեն սկսածը վերջացնելու և դրա համար պետք է շնորհակալ լինենք այն մարդուն ով մեզ կյանք է տվել և ում շնորհիվ մենք ապրում ենք այս աշխարհում:

Posted in Քիմիա 2019-2020, Կենսաբանություն 2018-2019, Uncategorized

Վիտամիններ և վիտամինների պակասից առաջացած հիվանդություններ. Կենսաբանություն

Image result for ՎիտամիններՎիտամին բառը առաջացել է լատիներեն <<վիտա>> բառից ինչը նշանակում է կյանք: Վիտամինները անփոխարինելի են: Վիտամինների մեծ մասը մարդը ստանում է սննդից և շատ քչերն են սինթեզվում: Կան վիտամինների նման նյկութեր, որոնք կոչվում են նախավիտամիններ: Նրանք մտնելով մարդու օրգանիզմ դառնում են վիտամիններ: Որոշ սնունդներ հարուստ են մեկ կամ մի քանի վիտամիններով, սակայն զուրկ են մյուսներից:

Վիտամինների պահանջը բարձրանում է օրգանիզմի աճման շրջանում, հիվանդության ժամանակ և դրանից հետո, ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածության ընթացքում (օրինակ՝ սպորտով պարապելիս, նյարդահուզական մեծ լարվածություն պահանջող աշխատանքներ կատարելիս), ինչպես նաև ցրտի երկարատև ազդեցության դեպքում: Տարեցների օրգանիզմում վիտամինների յուրացումը դժվարանում է:

Սկզբում վիտամինները պայմանականորեն նշանակում էին լատիներեն տառերով՝ A, B, C, D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին միջազգային անվանումներ, որոնք արտացոլում են այդ նյութերի քիմիական կառուցվածքը: Վիտամինները բաժանվում են 3 խմբի՝ ջրալույծ, ճարպալույծ և վիտամինանման նյութեր:    Continue reading “Վիտամիններ և վիտամինների պակասից առաջացած հիվանդություններ. Կենսաբանություն”

Posted in Հայոց պատմություն 2018-2019, Պատմություն 2019-2020, Uncategorized

Տնային աշխատանք 06.02.2020. Պատմություն

Թեմա 2. Վանի Աշխարհակալ տերությունը.

  • Արգիշտի 1-ին

Արգիշտի I-ը եղել է Վանի թագավորության արքա: Նա եղել է Մենուայի որդին և նրա հաջորդը, գահակալել է Ք. ա. մոտ 786-764 թվականներին: Նա եղել է շատ նշանավոր արքա և նրա օրոք Վանի թագավորությունը շատ հաջողությունների է հասել: Նրա ամենանշանավոր գործերից մեկը դա Էրեբունի քաղաքի հիմնադրումն էր Ք. ա. 782 թվականին, իսկ 6 տարի հետո նա հիմնադրեց Արգիշտիխիլի քաղաք-ամրոցը: Նա գրավել է Բաբելոնիան և երեք կողմից շրջափակել Ասորեստանը: Ասորեստանցիները այդ պատճառով սարսափի մեջ էին, դա վկայում է զորքի գերագույն հրամանատարը: Նրան հաջորդեց նրա որդի Սարդուրի II-ը: Չնայած Սարդուրի II-ը իր գակալության ընթացքում ավելի շատ տարածքներ է նվաճել քան Արգիտշի I-ը, Արգիշտի I-ը հիշատակվում է որպես ավելի հզոր արքա: Պատճառն այն է, որ Արգիշտի I-ը մինչև իր գահակալության վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի II-ը իր գահակալության վերջին տարիներին անհաջողություններ ունեցավ: Continue reading “Տնային աշխատանք 06.02.2020. Պատմություն”