Posted in Ֆիզիկա 2019-2020, Uncategorized

Մագնիսներ. Ֆիզիկա

Image result for Մագնիսներ

Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ նույնիսկ տանը մեզ ամենուրեք շրջապատում են մագնիսներ: Դրանցից մի քանիսը փակ են պահում սառնարանի ու պահարանի դռները, մյուսները թաքնված են դռան զանգի և հեռախոսի մեջ:

Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը, կոբալտը և էլի ուրիշ մետաղներ: Սակայն կան բազմաթիվ մետաղներ (օրինակ՝ պղինձը, ալյումինը, արույրը, անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց մագնիսները չեն ձգում:

Եթե մագնիսի մոտ դնենք պողպատե ասեղ, այն կմագնիսանա և մագնիսացած կմնա, եթե նույնիսկ հիմնական մագնիսը հեռացնենք: Մագնիսի մոտ դրված երկաթե մեխը նույնպես մագնիսանում է, սակայն մագնիսը հեռացնելիս, ի տարբերություն պողպատե ասեղի, մեխը կորցնում է իր մագնիսական հատկությունները: Մագնիսական հատկությունները պահպանող մագնիսներն անվանում են հաստատուն մագնիսներ: Դրանց մեծ մասը պատրաստվում է պողպատից կամ համաձուլվածքներից: Յուրաքանչյուր մագնիս ունի 2 բևեռ՝ հյուսիսային և հարավային: Մագնիսները ձգում են նաև միմյանց. մի մագնիսի հյուսիսային բևեռը ձգում է մյուսի հարավային բևեռին, և հակառակը: Այսպիսով, 2 մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանունները՝ վանում: Ցանկացած մագնիս ունի անտեսանելի ուժագծեր, որոնք դուրս են գալիս նրա 2 ծայրերում գտնվող բևեռներից: Continue reading “Մագնիսներ. Ֆիզիկա”

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Վահան Տերյան. Գրականություն

Image result for Վահան ՏերյանԿարդա Տերյանի բանաստեղծությունները, վերլուծիր և քո ընտրությամբ սովորիր անգիր:

Ցնորք

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։ Continue reading “Վահան Տերյան. Գրականություն”

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Դրական էներգիայով մարդիկ. Գրականություն

Image result for energy tumblrԱննա Կիրյանովա <<Դրական էներգիայով մարդիկ. Լեոնովի էֆեկտ>>

Բարությունը շատ մարդկանց կյանքեր կարող է փրկել: Չե՞ք հավատում: Ուրեմն հավատացնեմ Ձեզ, որ այդպես է: Լսե՞լ եք Լեոնովի էֆեկտի մասին: Այն ի հայտ է եկել Լեոնովի դեպի հիվանդանոց այցելության ժամանակ: Լեոնովը տարբեր հիվանդասենյակներ մտնելով և միջանցքում նստած տարբեր հիվանդների ուրախացնելով և ծիծաղելի պատմություններ պատմելով բուժում էր: Իրականում ոչ թե Լեոնովն էր բուժում հիվանդներին, այլ նրա փոխանցած դրական էներգիան: Հիվանդները լսելով Լեոնովի կատակները և խորասուզված նայելով նրա ժպտերես դեմքին մոռանում էին նրանց հիվանդությունների մասին: Մարդկանց լավ վերաբերմունք ցույց տալը նրանց դրական էներգիա է տալիս և ինչպես ասում են՝ մարդիկ դառնում են այն ինչը իրենց շրջապատում է: Վստահ եմ եղել է, որ դրսի վատ եղանակի պատճառով նյարդայն ու մռայլ լինեք, իսկ երբ արև է դուրս եկել նրա հետ մեկտեղ ձեր ժպիտնել է դուրս եկել: Այսինքն մարդկանց ուրախացնելու համար շատ բան պետք չէ, միայն լայն ժպիտ և անսահման դրական էներգիա: