Posted in Գրականություն 2019-2020, Ընթերցանություն, Uncategorized

Նայիր Աստծո աչքերով. Գրականություն

Image result for equalityՋեֆ Ֆոստեր <<Նայիր Աստծո աչքերով>>

Ամեն ոք այս աշխարհում հավասար է և կապ չունի այդ մարդը սև է թե սպիտակ, հարուստ է թե աղքատ, ասիացի է թե եվրոպացի, կին է թե տղամարդ: Բոլորը հավասար են, որովհետև Աստված է այդպես ստեղծել, բայց մարդիկ իրենք իրենց որոշել են, որ օրինակ՝ սպիտակները ավելի լավն են, տղամարդիկ ավելի ուժեղ են, իսկ հարուստները ավելի կարողունակ: Այդպիսի բան գոյություն չունի, որովհետև այդպես մտածողները Աստծո աչքերով չեն նայում: Եթե գիտենք, որ Աստված բոլորին հավասար է ստեղծել, ապա ինչու է մի մարդ ապրում ամենաճոխ կյանքով, իսկ մյուսը ամենադժվար: Պատճառն այն է, որ հարուստ մարդը վաստակել է իր ունեցվածքը, իսկ աղքատը ծուլացել է: Իսկ եթե հարուստը առանց ոչինչ անելու է վաստակել այդ ամենը, ուրեմն վաղ թե ուշ ամեն ինչ կփոխվի և աղքատի առջև դուռ կբացվի, մինչ դեռ հարուստը կսննկանա: Ասածս այն է, որ մենք ծնվում ենք ազատ և հավասար, բայց ծնվելուց հետո արդեն մենք ենք որոշում ինչպես ապրել և ինչ կարգավիճակում, իսկ հետո մեղադրում ենք Աստծուն նրանում, որ մեզ հավասար չի ստեղծել:

Posted in Հայոց լեզու 2019-2020, Uncategorized

Վարժ. 161-170. Հայոց լեզու

161.Ընդգծվածները ո՞ր բառերի արմատներն են:

Ստեղծարար-անել

Գլխակեր-ուտել

Հեռագնաց-գնալ

Զուգընթաց-ընթանալ

Սրճաղաց-աղալ

Հեռուստացույց-հեռու

Աստեղածին-աստղ

Անվանակից-անուն Continue reading “Վարժ. 161-170. Հայոց լեզու”