Posted in Պատմություն 2019-2020, Uncategorized

Հայկազունի-Երվանդականներ. Պատմություն

Image result for հայկազունիներՔ. ա. IX դարի կեսերին Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում իշխում էր Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Արամը: Ըստ Խորենացու՝ Հայկազունիների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդին իշխանություն է ստեղծում Հայաստանի հարավ-արևմուտքում: Ք. ա. VII դարի երկրորդ կեսին Սյակորդու որդի Պարույրի գլխավորությամբ հզորանում էր այդ իշխանությունը: Պարույրը տիրում քր Վանա լճից Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Ք. ա. 612 թ. դաշնակիցների զորքերտ գրավեցին Ասորեստանի մայրքաղաքա Նինվեն: Դրան մասնակցելու համար պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:

Պարույր Հայկազունու հաջորդը Երվանդ I Սակավակյացն էր: Նա թագավորել է Ք. ա. 580-570-ական թվականներին: Նրա անունով Հայկազունիների նոր տոհմը կոչվեց Երվանդունի կամ Երվանդական: Երվանդ Սակավակյացն ուներ 40 000 հետևակ (հետիոտն) և 8000 հեծյալ (ձիավոր) զորք: Այդ ժամանակներում դա բավական մեծ ուժ էր: Նրա օրոք թագավորության սահմանները հասնում էին հյուսիսում Կուր գետ և Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում՝ Կապադովկիա: Երվանդ Սակավակյացին հաջորդեղ որդին՝ Տիգրան I Սակավակյացը (Ք. ա. 570-525 թթ.): Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Ք. ա. 550 թ. Տիգրան I-ն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջին բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերություն, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր (Աքեմենյան տերություն): Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան: Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան I-ը: Նրա իշխանությունը բուն Հայաստանից տարածվում էր նաև Կապադովկիա, Վրաստան և Աղվանք: Հայաստանն արտոնյալ դիրք ուներ Կյուրոսի տերության մեջ և այդ դիրքը պահպանեց մինչև Ք. ա. 552 թ.-ը: Տիգրան I-ին հաջորդեց նրա որդի Վահագնը: Ք. ա. 521 թ. Հայաստանը թեև Աքեմենյան գերիշխանության տակ էր, սակայն ուներ որոշակի արտոնություններ: Հայաստանում շարունակում էին իշխել Հայկազունի-Երվանդականները:

Leave a comment