Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Համար մեկ նյութը Երկրագնդում` ջուր

Լուծույթներ: Ծանր ջուր: Ջրածնի պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և ֆիզիոլոգիական հատկությունները:

Առանց  ջրի  կյանք  չկա…

Ուղղորդող հարցեր.

  • Որո՞նք են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները, թվարկեք…

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են՝ համը, հոտը, գույնը, արտաքին տեսքը, խտությունը:

  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Մաքուր խմելու ջուր է համարվում այն ջուրը, որի գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չի պարունակում և պետք է լինի քաղցրահամ:

  • Ջրի շրջապտույտը բնության մեջ

Ջուրը շրջապտույտ է կատարում այսպես: Գետերից, լճերից և ծովերից ջուրը գոլորշիանում է և դառնում է ամպ, հետո անձրևի, կարկուտի կամ ձյան տեքսով թափվում է ներքև և հողի մեջ ներծծվելով գնում հասնում է ծովեր, գետեր: Դրանից հետո պրոցեսը նորից կրկնվում է:

  • Որո՞նք են ջրի աղտոտման տեսակները

Ջուրը կարող է աղտոտվել տարբեր մանրէներից, արտադրական հոսքաջրերից: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիականմիացություններով և տաք հոսքաջրերով:

  • Ի՞նչ է ծանր ջուրը և որտե՞ղ են այն կիրառում

Ծանր ջուրը, որը նաև կոչվում է դեյտերիում, ջրածնի երրորդ իզոտոպն է: Այն կիրառում են ատոմային ռեակտորներում, որպես նեյտրոնների դանդաղեցուցիչներ, ինչպես նաև դեյտերիում պարունակող այլ նյութեր ստանալու համար։

  • Ի՞նչ է կոշտ ջուրը և ինչպե՞ս են այն վերացնում

Կոշտությունը բնական ջրերի որակը և բաղադրությունը բնութագրող տեխնոլոգիական ցուցանիշն է։ Կոշտ համարվում է այն ջուրը, որի մեջ բարձր է Ca2+ և Mg2+ քանակությունը։ Ժամանակավոր կոշտությունը կարելի է վերացնել կրակաթով:

  • Ինչպե՞ս են ստանում թորած ջուրը

Բնության պայմաններում ջուրը կարելի է թորել ավազով: Իսկ տան պայմաններում ջուրը կարելի է փորել եռացնելով կամ ֆիլտրով:

Leave a comment