Posted in Կենսաբանություն 2019-2020, Uncategorized

Ինքնաստուգում. Կենսաբանություն

1.Բնական և արհեստական ընտրություն, միկրո և մակրոէվոլյուցիա նկարագրել

Բնական ընտրությունն այն է, երբ առանձնյակները հարմարվում են պայմաններին, գոյատևում են և շատ հաճախ ոչնչանում:

Արհեստական ընտրությունն այն է, երբ մարդն է ցեղատեսակների և առանձնյակների փոխարեն հարմարեցնում նրանց:

Մակրո էվոլուցիայի ժամանակ առաջանում են դասեր, տիպեր։ Իսկ միկրոյի էվոլուցիայի դեպքում՝ ցեղեր:

2.Գոյության կռիվ , թվարկել տեսակներ և նկարագրել

Գոյության կռիվը ունի 3 տեսակ՝ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ: Ներտեսակայինը այն տեսակն է, երբ նույն տեսակի առանձնյակների միջև կռիվ է լինում, որովհետև երկուսն էլ տվյալ միջավայրում նույն պահանջն ունեն: Միջտեսակայինը այն է, երբ տարբեր առանձնյակների միջև կռիվ է տեղի ունենում: Իսկ անպաբերնպաստ պայմաններում անօրգանական պայմանների դեմ կռվի ժամանակ առանձնյակները պայքարում են պայմանների դեմ, օրինակ՝ շոգի կամ ցրտի դեմ:

Գոյության կռիվը հայտնաբերել է Դարվինը իր շուրջերկրյա ճանարապարհորդության ժամանակ: Նա ուշադրություն է դարձրել օրգանիզմների բազմացմանը և հայտնաբերել է այն:

3.Արոմորֆոզ, իդիոադապտացիա, դեգեներացիա նկարագրել՝ բերելով օրինակներ

Արոմորֆոզը այն է, երբ մարդու կամ կենդանու օրգանիզմը բարդանում է, իդիոադապտացիան այն է, երբ մարդու կամ կենդանու օրգանիզմը չի փոխվում, միայն չափսերով, իսկ դեգեներացիամ այն է, երբ մարդու կամ կենդանու օրգանիզմը պարզանում է:

Օրինակ՝ իդիոադապտացիա կարող է լինել ընձուղտի վզի ողերի երկար լինելը:

  1. Արտաքին միջավայրին հարմարվելու հարմարաքներ՝ հովանավորող , նախազգուշացնող գունավորում, միմիկրիա, արտաքին միջավայրին հարմարվելու ունակություն ՝ բերել օրինակներ բոլորից

Հովանավորող գունավորումը այն է, երբ մարդը կամ կենդանին փոխում է գույնը՝ նմանվելով շրջակա միջավայրին։ Նախազգուշացնողը այն է, երբ տվյալ «երևույթը» իր վառ գույներով զգուշացնում է, որ թունավոր է։ Միմիկրիան այն է, երբ մարդը կամ կենդանին ընդունում է վառ գույներ պաշտպանվելու համար և իրականում թունավոր չէ։ Արտաքին միջավայրին հարմարվելու ունակությունը այն է, երբ օրինակ նապաստակը ձմռանը փոխում է մորթին ու դառնում է ձյան պես սպիտակ, որ գիշատիչները չնկատեն:

Leave a comment