Posted in Պատմություն 2019-2020, Uncategorized

Տնային աշխատանք 12.02.2020. Պատմություն

Թեմա 3. Հայկազուն Երվանդականների թագավորությունը Ք. ա. 7-6-րդ դարերում.

  • Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր

Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսին Վանի թագավորությունը գնալով թուլանում էր: Փոխարենը հզորանում էր Սկայորդու որդի Պարույրի իշխանությունը, որը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին: Նա դաշինք կնքեց Մարաստանի և Բաբելոնիայի հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Ք. ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:

  •  Երվանդ 1-ին Սակավակյաց

Ք. ա. 580-570-ական թվականներին Պարույրի հաջորդներից նշանավոր դարձավ Երվանդ I Սակավակյացը, որի անունով էլ Հայկազունիների արքայատոհմի նոր ճյուղը գիտության մեջ կոչվում է Երվանդական կամ Երվանդունի: Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետևակ (հետիոտն) և 8000 հեծյալ (ձիավոր) զորք, որն այն ժամանակներում բավական մեծ ուժ էր: Թագավորության սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք:

  • Տիգրան 1-ին Երվանդյան /բանավոր, դասագիրք, էջ 65-68/.

Երվանդ Սակավակյացին հաջորդեց որդին՝ Տիգրան I Երվանդյանը ով գահակալել է Ք. ա. 570-525 թվականներին: Մովսես Խորենացին նրան համարում է Հայկից և Արամից հետո ամենաքաջ Հայկազունին: Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փոլիսոփայի, և ինքն էլ հայտնի էր իմաստությամբ ու տաղանդով:

Ք. ա. 550 թվականին Տիգրան I-ն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինդ բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ: Կյուրոս Մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչև այդ գոյություն ունեցած աշխարհակալ տերություններից ամենամեծն էր: Վերջինիս սահմանները Միջերկրական ծովից և Եգիպտոսից ձգվում էին մինչև Հնդկաստան: Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր Տիգրան I-ը, որի իշխանությունը, բուն Հայաստանից բացի, տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա:

  •  Նկարագրե՛ք Երվանդ Սակավակյացի թագավորության սահմանները /գրավոր/.

Երվանդ Սակավակյացի օրոք Երվանդականների թագավորության սահմանները հյուսիսարևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք:

Leave a comment