Posted in Պատմություն 2019-2020, Uncategorized

Տիգրան Մեծի տերությունը. Պատմություն

Image result for տիգրան մեծԹեմա 6. Տիգրան Մեծի տերությունը.

  • Հայկական աշխարհակալության սահմանները

Ք. ա. 95-70 թթ. Ընթացքում ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը՝ գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքական ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր շուրջ 3 միլիոն քառ. կմ տարածք: Այսինքն՝ 10 անգամ ավելի մեծքան բուն Մեծ Հայքի թագավորությունը:

  • Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը

Աղձնիքում Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումից բացի Տիգրանն աչքի էր ընկնում իր ակտիվ քաղաքաշինական գործունեությամբ։ Նրա հրամանով Մեծ Հայքի տարբեր նահանգներում կառուցվում էր ամրոցներ, ջրամբարներճանապարհներ, իջևանատներ և այլ շինություններ։ Բավականաչափ նշանակալի էր կենսական կարևորություն ունեցող արքունի պողոտան, որ միացնում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Բացի Աղձնյաց աշխարհում գտնվող հայոց վսեմաշուք քաղաքամայր-ոստանից, Տիգրան Արտաշեսյանը իր անունով քաղաքներ հիմնադրում է նաև Մեծ Հայքի մյուս նահանգներում: Մասնավորապես մեզ հայտնի են «Տիգրանակերտ» անունը կրող քաղաքներ Հյուսիսային Միջագետքում (Հայոց Միջագետք)` Թել-Արմանի հնավայրի տեղում, Ասորիքի հյուսիսում՝ Զևգմայի մոտ, Ուտիքում (Գարդմանում) և Արցախում։ Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։

Եվս երկու քաղաք Տիգրան Բ-ն հիմնադրել է Մարաստանում և Գողթն գավառում (ներկայիս Նախիջևանի տարածքում)՝ այն կոչելով «Տիգրանավան»։ Նորաստեղծ քաղաքները և Հայքի մյուս քաղաքները բնակեցնելու համար հայոց գահակալը բռնագաղթեցնում է նվաճված տարածքների բնակչության մի մասին․ միայն Կապադովկիայից Հայաստան է տեղափոխվում 300, իսկ Կիլիկիայի միջերկրածովյան 12 քաղաքներից՝ 100 հազար մարդ։

  • Տիգրան մեծը ժամանակակիցների գնահատմամբ /բանավոր, դասագիրք, էջ 104-106, նաև այլ աղբյուրներ/.

Տիգրան Մեծը չափազանց բարձր գնահատականի է արժանացել իր ժամանակակիցների կողմից: Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը՝ Կիկերոնը (Ցիցերոնը), Սենատում արտասանած իր ճառորում Տիգրան Մեծին կոչել է <<vehemens>> (վեհագույն), որը Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականն էր: Նրանից քիչ ուշ ապրած նռոմեացի պատմից Վելեոս Պատերկուլոսը նրան կոչել է <<իր ժամանակի հզորագույն թագավոր>> և <<թագավորներից մեծագույնը>>: Իսկ Պոմպեոս Տրոգոսը տեղեկացնում է, որ նրան մեծարում էին <<Աստված>> կոչելով:

  • Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը /գրավոր/.

Տիգրանակերտը հիմնադրվեց Աղձնիք նահանգում՝ Տիգրիս գետի ձախ ափին, այն հիմնադրվել է 70-ական թվականներին: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան մեծը նվաճած երկրների բնակչությանը բռնագաղթեցրեց Հայաստան: Այսպիսով Կապադովկիայից տեղափոխվեց 300 000 մարդ, իսկ Կիլիկիայի 12 քաղաքներից 100 000 մարդ: Այդ ամբողջ բնակչությունը չի տեղավորում Տիգրանակերտում նաև Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում: Պլուտարքոսի խոսքերով Տիգարանակերտը աչքի էր ընկնում գանձերով և Աստվածներին նվիրված թանկարժեք ընծաներով: Քաղաքը շրջապատված է եղել 25 մ բարձրություն ունեցող պարիսպներով: Թագավորական պալատը քաղաքից դուրս է կառուցվել: Շրջապատված է եղել այգիներով և որսատեղիներով: Տիգրանակերտը մշակույթի, արհեստագործության, առևտրի խոշոր կենտրոն էր: Քաղաքն ունեցել է թատրոն:

Leave a comment