Posted in Uncategorized

Սիրտը-էդմոդո դե ամիչիս

Հունվար

Նախանձ

  • Տես, որ հանկարծ նախանձի օձը չսողոսկի հոգիդ, նա կրծում է միտքը ու փչացնում սիրտը։ — Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

Ուսուցչուհին ուզում էր ասել, որ օձերը թունավոր են և երբ նախանձի օձը սողոսկի նրա հոգու մեջ ապա նա միայն այդ չար նախանձի մասին կմտածի:

  • Վոտինին չհամարձակվեց հայացքն անգամ բարձրացնել նրա վրա: — Կարո՞ղ ես բացատրել, թե ինչու՞ Վոտինին չէր կարողանում նայել Դերոսսիին:

Վոտինին չէր կարողանում նայել Դերոսսիին, որովհետև նա նախանձում էր նրան: Օրինակ՝ ես մեկի հետ վիճում եմ և նա է մեղավոր լինում: Եթե մյուս օրը ես նրա հետ խոսեմ կամ նրան բարև եմ նա կամաչի ինձանից:

  • Ինչպե՞ս ես դու վերաբերվում այն մարդկանց, ովքեր քեզ նախանձում են. ինչու՞:

Ես աշխատում եմ այդպիսի մարդկանց հետ չշփվել, որովհետև նրանք միայն իմ վատն են ուզում: Նրանք շփվում են ինձ հետ, որ իմանան իմ գաղտնիքները, որ տանեն ինձ դեպի չար կողմ, ինձ կռվացնեն իմ ընկերուհիների հետ և հետո մենակ թողնեն: Սկզբից աշխատում եմ ճանաչել մարդուն հետո նոր իր հետ շփվել, բայց եղել է մի անգամ, որ նախապես իմացել եմ այդ մարդու չար բնավորությունը և շփվել նրա հետ: Չեմ կարող այդ մարդու անունը տալ:

Փետրվար

Կույր երեխաներ

  • Փորձեցեք փակել աչքերդ ու մտածել — փորձենք քայլել փակ աչքերով,պատմել զգացողությունները (դասարանում):
  • Համաձա՞յն ես ուսուցչի մոտեցմանը այս հարցին. պատասխանդ հիմնավորիր (տանը):

Այո համաձայն եմ, որովհետև կույրերը ոչինչ չեն զգում չեն տեսնում և նրանք ստիպված են իրենց ամբողջ կյանքում պատկերացնել:

Վեճ

  • «Եթե դու իրավացի չես, պաշտպանվիր, բայց ինքդ մի խփիր»։ Դո՛ւ պիտի առաջինը ձեռք մեկնեիր նրան, քանի որ մեղավորը դու էիր- Հայրը ճի՞շտ խորհուրդներ էր տվել Էնրիկոյին. վեճերի դեպքում ձե՞զ ինչ խորհուրդ են տալիս:

Այո հայրը ճիշտ խորհուրդ էր տվել Էնրիկոյին: Երբ ինձանից 1 կամ 2 տարի մեծը գալիս է և սկսում է իմ հետ վիճել կամ խառնվել իմ և իմ ընկերուհու վեճի մեջ ես միշտ կատարում եմ այնպես ինչպես իմ հայրիկն է ասում: Ես չեմ վախենում մեծիք քանի որ նա ոչնչով ավել չէ ինձանից բացի գիտելիքով: Ես սկսում եմ պատմել ճիշտը և եթե մեծը ինձ վրա ձայն բարձրաձնի ես նրա վրա նույնպես ձայն կբարձրաձնեմ:

  • Բնութագրեք պատմվածքի երկու հերոսներին՝ Էնրիկոյին և Կորետտիին:

Էնրիկոն և Կորետտին շատ կռվարար են: Կորետտին մի քիչ բարի գտնվեց և չուզեցավ կռվել իր ամենամտերիմ ընկերոջ հետ: Էնրիկոն իր ամենամտերիմ ընկերոջը այդքան լավ չէր ճանաչում: Նա չգիտեր, որ իր ընկերը կարող է գալ և հաշտվել նրա հետ: Նա միայն մտածում էր, որ Կորետտին կկռվեր նրա հետ և մտածում էր թե ինչպես պաշտպանվի:

  • Ներողություն — ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասություն):

Երբ կռվում եմ աշխատում եմ հաշտվել նրա հետ ում հետ, որ կռվել եմ: Չեմ սիրում երբ անիմաստ կռիվներ են ստեղծում և նեղանում: Սիրում եմ, որ եթե չեն ուզում հետս խոսեն, ընկերություն անեն, կանգնեն դիմացս և ասեն, որ իրենց տհաճ է խոսել, ընկերություն անել ինձ հետ որովհետև …: Երբ կռվում եմ և ես եմ մեղավոր լինում, ինչ որ մեկին վիրավորում կամ նրա վրա ձեռք բարձրացնում ապա գնում եմ և ներողություն խնդրում: Շատ է եղել, որ ամենինչը ինձ վրա են մեղադրել ու այդքան չեմ սիրել մեղադրող մարդկանց:

Մայիս-Հովհար ու ներկեր-առաջադրանքներ

  • Խոստանում ենք, որ ամեն ինչից միշտ գոհ կլինենք: — Բացատրեք այս մտքի կարևորությունը:

Այս միտքը ուզում է մեզ հասկացնել, որ միշտ ամեն ինչից գոհ կլինեն և ավելին չեն ուզի, որպեսզի իրենց մայրիկը և հայրիկը շատ գումար չծախսեն:

  • Պատմեք ձեր կատարած ամենատպավորիչ զոհողության մասին՝ հանուն ընտանիքի:

Ես այսդպիսի տպավորիչ զոհողություն չեմ կատարել իմ ընտանիքի համար, բայց լավ եմ սովորում և սպորտով եմ զբաղվում, որպեսզի մեծանամ դառնամ թենիսիստուհի և իմ ընտանիքին գումարով օգնեմ:

  • Ծնողներիս նվիրում եմ գոհությունս — ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասություն):

Երբ լսում եմ կամ ինչ որ մեկից իմանում, որ ծնողներիս մոտ ոչ շատ գումար կա, գոհ եմ լինում ամեն ինչից: Բավարարվում եմ նրանով ինչ որ ունեմ: Եթե եղբայրս այդ ժամանակ ինչ որ թանկարժեք բան է ուզում փորձում եմ նրան համոզել, որ այդ բանը չուզի: Մեկ-մեկ լինում է, որ պայմաններ ենք դնում: Եթե ինչ որ բանը ճիշտ ենք կատարում նրանք մեզ ինչ որ լավ բան են գնում:

Կարդալ «Մեր բարեկամ բանվորները» գլուխը ( էջ 174) — Ապրիլ ամիս.

  • Ինչպե՞ս էր Էնրիկոյի հայրը համեմատում ունևորներին ու բանվորներին. դու ի՞նչ կավելացնես:

Նա ասում էր, որ երբեք չի կարելի սիրալիր վերաբերվել հարուստներին և արհամարել աղքատ բանվորներին:

Իմ ավելացումները

Պետք է միշտ օգնել աղքատներին և եթե հանկարծ հարուստները ուզենան քեզ կաշառել ապա դու պետք է չխաբնվես:

  • Ինչպիսի՞ ընկերություն էր խորհուրդ տալիս տղային ունենալ:

Խուրհուրդ էր տալիս, որ ինչքան մեծանաք ապա դուք պետք է իրար հիշեք և սիրեք:

  • Շատ բան կարող ես սովորել միայն նրանցից (բանվորներից): — Քո կարծիքով՝ ի՞նչ:

Իմ կարծիքով բանվորներից դու կարող ես սովորել առաջին հերթին բանվորություն անել հետո ընկերասեր լինել և կյանքում չդժգոհել աշխատանքից:

  • Ընկերությունը … — շարադրեք ձեր մտորումներն այս թեմայի շուրջ:

Ընկերությունը դա մի զգացմունք է, որը քեզ նվիրում է քո մտերիմ ընկերը: Երբ դու դժվար իրավիճակում ես գտնվում ապա ընկերությունը միշտ քեզ օգնում է: Մարդիկ գնում են մանկապարտեզ, դպրոց, համալսարան և աշխատանքի միայն ինչ որ բան սովորելու համա՞ր: Ոչ, մարդիկ նաև ունենում են բազմազան ընկերներ, որոնք նրանց մենակ չեն թողնում: Այսպիսի օգտակար և բարի բան է ընկերությունը: