Posted in Տեխնոլոգիա, Uncategorized

Տեխնոլոգիաի արձակուրդային նախագիծ

  • Ենթակայքում, բլոգներից տեղադրեք տանը ամանորյա ձեր զարդարանքները

Այս տարի պատրաստել ենք աքսեսուար նվերներ և տոնածառի խաղալիք հրեշտակի թևեր:

Նվերներ պատրաստելու համար վերցրել ենք խաղալիքների տուփեր և փաթեթավորել ենք ստվարաթղթերով: Հետո զարդարել ենք ժապավեններով և տոնածառի ուրիշ խաղալիքներով:

Հրեշտակի թևեր պատրաստելու համար վերցրել ենք թուղթ և կտրել հրեշտակի թևեր: Հետո փետուրներ և անձեռոցիկներ ենք ամրացնում թևերին և վերևի մասում ամրեցնում փայլեր և սպիտակ ուլունքներ: Հետո փայլուն եղունգների լաքը քսում ենք փետուրների գծերին և անձեռոցիկին: Ամենավերջում անցք ենք բացում թևերի մեջտեղում և անցկացնում թելեր, որպեսզի կարողանանք կախել տոնածառից:

  • Էլեկտրոնային բացիկներով ուղարկեք շնորհավորանքներ և մասնակցեք Դիջիթեքին   տարվա ձեր ամենահետաքրքիր աշխատանքներով:

%d5%a2%d5%a1%d6%81%d5%ab%d5%af

Posted in Uncategorized

Բնագիտության ձմեռային նախագիծ

  • Ծաղկավոր բույսերի օրգանները։

Ծաղկավոր բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։

Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։

Ծաղիկն առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում խաչաձև փոշոտումը։ Ծաղկավոր բույսերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը, տրիպլոիդ էնդոսպերմը։ Ծաղկավոր բույսերի առանձնահատկություններից է վարսանդի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում զարգանում են սերմնասկզբնակները։ Բեղմնավորումից հետո սերմնարանը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ սերմի։ Այսպիսով, սաղմը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո։ Այստեղից՝ «ծածկասերմեր» անվանումը։ Վարսանդի առաջացման հետ սերմնասկզբնակի կառուցվածքն ավելի է պարզացել, փոքրացել են չափերը, նվազել է ինտեգումենտների թիվը, իսկ սերմնասկզբնակների թիվն աճելով՝ երբեմն կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։

Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակից, պսակից, առէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը։

Վարսանդ

Վարսանդը կազմված է սպիից, սռնակից և սերմնարանից։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը, իսկ ամբողջ սերմնարանից՝ պտուղը։ Վարսանդի սպին կարողանում է իր վրա պահել փոշեհատիկը։

Առէջներ

Վարսանդը շրջապատված է առէջներով։ Յուրաքանչյուր առէջ կազմված է առէջաթելից և փոշանոթից։ Փոշանոթում զարգանում են փոշեհատիկներ։

Բաժակ և պսակ

Արտաքինից ծաղիկը պատված է բաժակաթերթերով, որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղկի բաժակը։ Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում հատկապես մինչև ծաղկելը, հաճախ էլ մասնակցում են ֆոտոսինթեզին։

Վարսանդի և առէջների շուրջ գտնվում են պսակաթերթերը, որոնք կազմում են ծաղկի պսակը։ Դրանք ունեն վառ գունավորում, իսկ իրենց հիմքում քաղցրահամ հյութ՝ նեկտար, որով գրավում են փոշոտող միջատներին։ Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակաթերթերը քանակով տարբեր են. կարող են լինել առանձին-առանձին (բաժակաթերթ) կամ միաձուլված (ձուլաթերթ)։ Բաժակն ու պսակը կազմում են ծաղկապատյանը, որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն։ Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի (խնձորենի, տանձենի, ծիրանենի)։

Որոշ ծաղիկներ չունեն բաժակ (թրաշուշան, վարդակակաչ, հիրիկ), որոշ ծաղիկներ՝ պսակ (ճակնդեղ)։ Այդպիսի ծաղիկները կոչվում են պարզ։ Ուռենու, հացենու ծաղիկները ծաղկապատյան չունեն։ Այդպիսի ծաղիկները կոչվում են մերկ։

Ծաղկավոր բույսերի մեծ մասի ծաղիկներն ունեն հատուկ արտազատող օրգաններ՝ նեկտարանոցներ, որտեղ նեկտար է արտադրվում։ Էվոլյուցիայի ընթացքում ծաղկակիրներն աստիճանաբար կարճացել են, և ծաղկի մասերն ավելի են մոտեցել բույսին, դրանց զսպանակաձև դասավորությունը տեղի է տվել օղակաձևին։

Պատրաստել ուսումնական նյութեր։

  • Ընձյուղի կառուցված և ֆունկցիանԸնձյուղը տերևներ ու բողբոջներ կրող ճյուղավորված ցողուն է։ Բարձրակարգ բույսերի հիմնական օրգաններից է։

    Մեկ վեգետացիայի շրջանում բողբոջից զարգացած ընձյուղ կոչվում է տարեկան։ Բազմամյա բույսերը տարեկան ընձյուղներից կազմված ամբողջական համակարգ են։ Միամյա բույսերի գլխավոր ցողունը և կողքային բողբոջներից առաջացած ճյուղերը դիտվում են որպես առանձին ընձյուղներ։

    Ընձյուղը մետամեր օրգան է, որտեղ միանման կառուցվածք ունեցող հանգույցները և միջհանգույցները հաջորդում են միմյանց։
    Պատրաստել տեսադաս: