Posted in Uncategorized

Լրացուցիչ աշխատանք 13.12.2016

Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)

Կատարե՛ք բազմապատկում.

ա) 6,251 ⋅ 7=43,757, դ) 14,55 ⋅ 2=29,10, է) 7,86 ⋅ 12=94,32,

բ) 0,302 ⋅ 5=1,510, ե) 0,04 ⋅ 85=340, ը) 12,5 ⋅ 80=1000,0,

գ) 18,11 ⋅ 30=543,30, զ) 6,37 ⋅ 9=58,23, թ) 31,232 ⋅ 25=780,800։

Կատարել գործողությունը․

ա) 32,56 +52,14-5=79,70, գ) 100,7001 +69-6,111=169,7001, ե) 55,25 – 30=25,25 ,

բ) 61,02 – 13,902=47,118 , դ) 187,11 – 4,26=182,85 , զ) 900,35 + 690,35=1590,70

Posted in Uncategorized

Homework 13.12.2016

1.

I fly-it flies

You run-he runs

We catch-she catches

I play-she plays

We hurry-he hurries

You stay-she stays

I do-he does

You see-he sees

They take-he takes

 

3.

Chloe watches TV every evening.

Our teacher reads lots of books.

Dad goes to work by bus every morning.

I drink lots of water.

Paul flies his kite in windy days.

The children play in the park on Saturdays.

We live in a big house.

The boys hate fish.

My mum wears a uniform to work.

He rides his bike to school every morning.

I usually fish in the river near my house.

They are from Italy. They speak Italian.

 

Posted in Uncategorized

Իմ կարծիքը Սիրտը վիպակի մասին

Երբ սկսեցինք կարդալ Սիրտը վիպակը ես պատկերացում չունեի, որ այն այսքան երկար է ու, որ մենք այսքան երկար վիպակը կվերջացնենք մի ամսում: Այդ վիպակը շատ հետաքրքիր բովանդակություն ուներ: Ընկեր Հասմիկը մի քանի առաջադրանքներ էր դրել, որում ասվում էր թե ինչու է այդ գլուխը ընդգրկվում Սիրտը վիպակի մեջ: Այս վիպակը այդքան հետաքրքիր չէր նրանով, որ շատ գլուխներ բաց էինք թողնում: Ինձ ամենաշատը դուր եկավ Էնրիկոն: Նա բարի, ընկերասեր, մի քիչ կռվարար, ուրախ մի տղա էր, որը ուներ շատ ու շատ ընկերներ: Կուզեի Էնրիկոի նման ընկերներ ունենաի:

Posted in Uncategorized

Ականջ

Որպես լսողության օրգան, ականջը միակ զգայարանն է , որի միջոցով մենք ստանում ենք տեղեկություններ մեր շրջապատի մասին: Ականջը բաղկացած է երեք մասից`արտաքին,միջին և ներքին:

  • Արտաքին ականջ

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և արտաքին լսողական անցուղուց: Արտաքին լսողական անցուղին մատիտի լայնության մի խողովակ է` մոտավորապես 2,5 սմ երկարությամբ: Այն պատված է մաշկով և վերջանում է թմբկաթաղանթով: Լսողական անցուղու դրսային մասի մաշկը պարունակում է մազիկներ և գեղձեր, որոնք ծծումբ են արտադրում և պաշտպանում արտաքին ականջը փոշուց և կեղտից: Թմբկաթաղանթը շրջանաձև է և անջատում է արտաքին ականջը միջին ականջից: Ձայնի ալիքները, դրսից մտնելով ականջ, տատանում են թմբկաթաղանթը:

  • Միջին ականջ

Միջին ականջը կազմված է փոքր խոռոչից` 1,3 սմ3տարողությամբ , որը լցված է օդով: Օդը հասնում է այնտեղ Եվստախյան խողովակով, որը միացնում է միջին ականջի խոռոչը քթըմպանի հետ:

Առողջ ժամանակ ծամելիս, թուքը կուլ տալիս կամ հորանջելիս խողովակը բացվում է, և օդը անցնում է միջին ականջ` առաջացնելով շատ բնորոշ ճտճտոց: Միջին ականջը անջատվում է ներքին ականջից ոսկրային պատով, որի վրա կան երկու փոքր բացվածքներ` օվալ և կլոր պատուհաններ:

Միջին ականջի վերին մասում տեղավորված են երեք փոքր լսողական ոսկրիկներ, որոնք միացնում են թմբկաթաղանթը օվալ պատուհանին: Դրանք մարմնի ամենափոքր ոսկրիկներն են , որոնք այնքան նուրբ են միացված միմյանց, որ ձայնի տատանումներն անցնում են մեկից մյուսին:

Այդ երեք ոսկրիկնեն են` մուրճը, որը ամուր ամրացված է թմբկաթաղանթին ներսի կողմից և երկրորդ ոսկրին` սալին, որն իր հերթին միացված է ասպանդակի գլխիկին: Ասպանդակի հիմքի թիթեղը մտնում է օվալ պատուհանի մեջ, որը արդեն ներքին ականջի մուտքն է:

Ձայնի ալիքը, մտնելով արտաքին լսողական անցուղի, տատանում է թմբկաթաղանթը, այդ տատանումները ոսկրիկների շղթայով հաղորդվում են օվալ պատուհանին` տատանելով ներքին ականջում եղած հեղուկը: Կլոր պատուհանը պատված է բարակ թաղանթով, որի շնորհիվ հնարավոր է դառնում հեղուկի ազատ շարժվելը:

  • Ներքին ականջ

Ներքին ականջը կամ լաբիրինթը պարույրաձև անցուղի է, որը տեղադրված է ոսկրի մեջ: Այդ շատ զգայուն կառուցվածքը բաղկացած է երկու մասից` խխունջից, որը լսողությունն ընկալող օրգան է, և կիսաբոլոր խողովակներից, որոնք իրականացնում են մարմնի հավասարակշռությունը:

Խխունջը 35 մմ երկարություն ունեցող մի խողովակ է, որը երկու անգամ պտույտ է տալիս իր առանցքի շուրջը: Նա պարույրաձև թաղանթով, որի վրա տեղադրված է Կորտյան օրգանը, կիսված է երկու մասի: Երկու մասն էլ լցված են հեղուկով: Ձայնի ալիքները օվալ պատուհանով անցնում են վերին անցուղով դեպի խխունջի գագաթը, վերադառնում ստորին ուղով, հասնում կլոր պատուհանին:

Վերին և ստորին ուղիների մեջ տեղադրված է Կորտյան օրգանը, որի կառուցվածքը կարելի է համեմատել դաշնամուրի ստեղների հետ: Այն կազմված է 17.000 բջիջներից, որոնք ունեն փոքր մազիկներ: Այդ մազիկները հենվում են ընդհանուր թաղանթի վրա և միանալով կազմում են լսողական նյարդը, որը գնում է դեպի ուղեղ:

Հաճախ խխունջային ծանրալսության ժամանակ քայքայված են լինում հենց այդ մազիկավոր բջիջները:

Ձայնի ալիքները, շարժելով խխունջի հեղուկը, շարժում են նաև մազիկավոր բջիջները և գրգռում լսողական նյարդը: Այդ իմպուլսը նյարդով ուղղվում է դեպի ուղեղ, որտեղ արդեն ընկալվում է որպես խոսակցություն, երաժշտություն և այլն: Ձայնի ալիքների ընկալումը հիշեցնում է կոդային համակարգի վերծանումը, ինչպես թվերի կոդերը: Նյարդի ճանապարհին դեպի ուղեղ կա առնվազն  6 կենտրոն, որտեղ կատարվում է վերծանումը:

Կիսաբոլոր խողովակները նույնպես հեղուկ և մազիկավոր բջիջներ են պարունակում: Հեղուկի շարժման ժամանակ գրգռվում են մազիկները և այդ գրգիռը նյարդով ուղղվում է դեպի ուղեղ` տեղեկություն տալով գլխի դիրքի կամ շարժման ուղղության մասին: