Posted in Հին իրեր նախագիծ, Uncategorized

Իմ տատիկի կարի մեքենան

This slideshow requires JavaScript.

Իմ մայրիկի տատիկը ունի մի կարի մեքենա: Երբ փոքր էի նա իմ տիկնիկների համար գեղեցիկ և փոքր զգեստներ էր կարում: Մի անգամ ինձ օգնել է և իմ տիկնիկի համար զգեստ եմ կարել: Հիմա այդ կարի մեքենան իմ մայրիկը մի տեղ է պահել, որպեսզի շատ տեղ չզբաղեցնի: Ես տատիկիս կարի մեքենայի նման մի խաղալիք և էլի հին կարի մեքենա ունեմ: Կարի մեքենայի վրա կարծես մի փոքրիկ ղեկ լինի, որի օգնությամբ կարող ենք կարել տարբեր բաներ: Տատիկս շատ էր կարում տարբեր բաներ և մի անգամ ինձ համար շրջազգետ էր կարել այդ կարի մեքենայով: Այդ կարի մեքենան ունի մի ոտնակ: Այդ մեքենայով կարելիս պետք է ավտոմեքենայի ոտնակի նման ոտքտ դնես վրան: Այն դրված է փայտ է տուփի մեջ: Իմ մայրիկի տատիկը աշխատում էր նորաձևության սրահում և մայրիկիս շատ էր տանում այնտեղ: Նախքան իմ ծնվելը այդ կարի մեքենան դեռ կար: Այն 57 տարեկան է: Երբ տատիկս կարում էր իր մեքենայով վերցնում էի իմ կարի մեքենան, նստում կողքը և իմ մեքենայով կարում: Շատ էր լինում, որ ինձ էր ասում, որ թելը մտցնեմ ասեղի անցքի մեջ: Սիրում էի օգնել նրան կարելու հարցերում:

Leave a comment